Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից գազի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը կքվեարկի կողմ:

 

«Մեր խմբակցությունն արձանագրում է, որ գազի բնագավառում չորս խմբակցությունների նախաձեռնությունն, ըստ էության, պսակվել է հաջողությամբ, և մենք մեկ վերապահումով, որն է նիստերի դռնփակ անցկացնելը, ընդունում ենք, որ ստեղծված է մի գործիք, որը թույլ կտա ուսումնասիրել այս հարցը և մենք քվեարկելու ենք կողմ և մասնակցելու ենք այս հանձնաժողովի աշխատանքներին», - ասաց Զուրաբյանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն ակտիվորեն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և կքվեարկի ձեռնպահ:

 

Նախագիծն ընդունվեց 75 կողմ 3 դեմ և 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: