ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի երեկվա՝ շատերի համար անակնկալ հրաժարականից հետո ակտիվորեն շրջանառվում են մի շարք անուններ՝ որպես վարչապետի հնարավոր թեկնածուներ, այդ թվում նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:

 

ԳԱԼԱ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մամլո գրասենյակից փորձել է պարզել՝ ինչպես են վերաբերվում շրջանառվող այդ տեղեկություններին, եւ հնարավո՞ր է շրջանառվող այդ վարկածը, որ Ռ. Քոչարյանին վստահեն ՀՀ վարչապետի կաբինետը:

 

Վիկտոր Սողոմոնյանը միանշանակ հերքեց հավանականությունը, որ Ռ. Քոչարյանը վարչապետ դառնա:

 

«Դա չի համապատասխանում իրականությանը: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ թեկնածուներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ես հայտարարում եմ, որ շրջանառվող այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»: