Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն համոզված է, որ թիմի հարձակվող Նեյմարը ժամանակի ընթացքում առաջընթաց կապրի Եվրոպայում:

«Մեսսիի և Նեյմարի միջև տարբերությունն այն է, որ Լեոն Եվրոպայում ավելի շատ ժամանակ է հանդես գալիս: Իսկ ամենամեծ ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ մեծագույն ֆուտբոլիստ են և պատասխանատվություն են զգում Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությունում իրենց հավաքականում ելույթների համար: «Բարսելոնայի» բախտը բերել է, որ իր կազմում ելույթ են ունենում երկու նման ֆուտբոլիստ»,-Մարտինոյի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը: