Ինչպես հայտնում է itar-tass-ը, Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն պնդում է, որ «որոշակի ուժեր փորձում են մոտ ժամանակներս ապակայունացնել երկրի իրադրությունն իշխանափոխության նպատակով»: Այս մասին նա հայտարարել է վրացական «Փրայմ Թայմ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ վերջերս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «հնչեցրել է երկրում տեղական «եվրամայդանի» ստեղծման գաղափարը»: Մենք տեղեկատվություն ունենք այն մասին, որ այս գաղափարը քննարկվում է նաև «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության ներսում»,- ասել է Չիկաիձեն:
«Վրաստանում որոշակի ուժեր,- հայտարարել է նախարարը,- տեղական մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների օժանդակությամբ փորձում են մարդկանց դուրս բերել փողոցներ, ստեղծել քաոս, իսկ իրենք մտադիր են կրակ բացել այդ ակցիաների մասնակիցների վրա, իսկ այնուհետև դրանում մեղադրել իշխանություններին»: Նրա խոսքով՝ «նրանք արդեն Վրաստան են բերել ուկրաինական «եվրամայդանի» ակտիվիստների, այդ ուժերն անցկացնում են վարժանքներ և նախապատրաստում իրենց պլանների իրագործումը»: «Տեղեկատվություն կա այն մասին, որ այս գաղավարի կողմնակիցնե րն արդեն գնել են ավտոդողեր, որոնք կայրեն ակցիայի ժամանակ»,- ասել է նա:
«Բայց Վրաստանի իշխանությունները և հասարակայնությունը թույլ չեն տա երկրի իրադրության ապակայունացում, կձեռնարկեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ կանխելու անկարգությունները»,- հավաստիացրել է Չիկաիձեն: