Ադրբեջանի Կախիի շրջանում դաժան սպանություն է տեղի ունեցել. մասնավոր տներից մեկում հայտնաբերվել է երկու վրացու գլխատված մարմին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, սպանված վրացիները' Ռոսիաշվիլի Իասի Իսկովիչը (ծնվ. 1956 թ.) եւ Ռոսիաշվիլի Էսարյան Իսակովիչը (ծնվ. 1960 թ.) Ադրբեջանի քաղաքացիներ են:

 

Սպանության պատճառները հայտնի չեն: Կախիի ոստիկանությունը ԶԼՄ-ներին հայտնել է, որ մարդասպաններին հայտնաբերելու գործողությունները շարունակվում են: