Կիեւի իշխանությունները չեն կատարում Ուկրաինայի վերաբերյալ ժնեւյան համաձայնությունները: Այս մասին հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ նրանք ոչինչ չեն անում, «մատը մատին չեն խփում», որպեսզի վերացնեն խորը ճգնաժամի պատճառները: Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւի համաձայնություններում ժամկետներ հիշատակված չեն, բայց միջոցներ պետք Է ձեռնարկվեն շ տապ, հիշեցրել է նա:

 

Նախարարը նաեւ նշել Է, որ ամեն ինչ խոսում է այն մասին, որ Կիեւի իշխանությունները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում վերահսկել ծայրահեղականներին: Զատկի գիշերն անզեն մարդկանց գնդակոծումը անցնում Է բոլոր սահմանները, հայտարարել է Լավրովը:

 

ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավարն ընդգծել Է, որ Կիեւի իշխանությունների այն հայտարարությունը, թե «մայդանը» կարելի Է պահպանել, անընդունելի Է:

 

Լավրովի խոսքով՝ հայտարարությունները, թե հակամարտությունների շրջանում վիթխարի քանակությամբ ռուսական զենք կա, ծիծաղելի փաստարկ Է, այնտեղ այլ զենք չի Էլ եղել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: