Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պնդում Է, որ Ռուսաստանը չի կատարում ժնեւյան համաձայնությունները: Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության վարկածի համաձայն՝ Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր վերահսկում են ապօրինի զինված կազմավորումները, որոնք ապակայունացնում են երկրի արեւելյան տարածաշրջանների իրադրությունը:

 

Ուկրաինայի ԱԳՆ-ն այն կարծիքին Է, որ երկրի ֆեդերալացման կողմնակիցները պետք Է «անհապաղ վայր դնեն զենքը եւ ազատեն գրավված վարչական շենքերը»:

 

Միաժամանակ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ԱԳ նախարարությունը պնդում Է, որ ինքը Սլավյանսկում տեղի ունեցած հրաձգությանը «Աջ հատվածի» մասնակցության որեւիցե ապացույց չունի:

 

Մինչդեռ նախօրյակին Մոսկվան Է Ուկրաինայի իշխանություններին մեղադրել Է ժնեւյան համաձայնությունները չկատարելու մեջ: Ինչպես հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, նրանք ոչինչ չեն անում, «մատը մատին չեն խփում», որպեսզի վերացնեն խորը ճգնաժամի պատճառները: Նրա խոսքով՝ թեեւ Ուկրաինայի վերաբերյալ Ժնեւի համաձայնություններում ժամկետներ հիշատակված չեն, բայց միջոցներ պետք Է ձեռնարկվեն շտապ:

 

Նախարարը նաեւ նշել Է, որ ամեն ինչ խոսում Է այն մասին, որ Կիեւի իշխանությունները չեն կարողանում կամ Էլ չեն ցանկանում վերահսկել ծայրահեղականներին: Զատկի գիշերն անզեն մարդկանց գնդակոծումը անցնում Է բոլոր սահմանները, հայտարարել Է Լավրովը:

 

ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարն ընդգծել Է, որ Կիեւի իշխանությունների այն հայտարարությունը, թե «մայդանը» կարելի Է պահպանել, անընդունելի Է:

 

Իր հերթին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար եւ նախագահ Դիդիե Բուրկհալտերը Ռուսաստանին, Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին կոչ Է արել աջակցություն ցույց տալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ձեռք բերված ժնեւյան համաձայնության իրագործմանը: