ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը խոտովանել է, որ Վաշինգտոնը 1991 թվականից ի վեր 5 մլրդ դոլար է ծախսել, որպեսզի «ուժեղ դեմոկրատական կառավարություն» հաստատի Ուկրաինայում: Այդ մասին նա հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Լրագրողի հարցին, թե ճիշտ են արդյոք հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ-ը 5 մլրդ դոլար է ծախսել Ուկրաինայում ժողովրդավարության զարգացման համար, Նուլանդը պատասխանել է. «ԱՄՆ-ը շուրջ 5 մլրդ դոլար է ներդրել Ուկրաինայում 1991 թվականից՝ այն ժամանակվանից, երբ նա վերստին անկախ պետություն դարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո: Այդ փողերը ծախսվել են ուկրաինական ժողովրդի ձգտումներին աջակցելու համար, որը ցանկանում է ունենալ իր շահերը ներկայացնող ուժեղ, դեմոկրատական կառավարություն»:

 

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականն ընդգծել է. «Մենք, բնականաբար, փողերը չենք ծախսել Մայդանին աջակցելու համար»: Նուլանդի խոսքով՝ «դա տարերային շարժում էր», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: