Իրաքի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միկդադ Շարիֆին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում պատգամավորական պաշտոնի համար կմրցակցեն 9 հազար 32 թեկնածու: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով՝ 9-ը հազարից ավելի թեկնածուները կպայքարեն պատգամավորական 328 տեղերի համար: Ընդ որում, նրանցից 2 հազար 607-ը կանայք են, 6 հազար 425-ը՝ տղամարդիկ:

 

Միկդադ Շարիֆին նաև նշել է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն Իրաքի մոտ 20 միլիոն 440 հազար քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ, կբացվեն 8075 ընտրատեղամասեր և 532 կենտրոններ: Խորհրդարանական ընտրություններին կհետևեն 1249 դիտորդներ:

 

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև Քիրքուքում և Ֆալլուջայում ապրիլի 22-ին բռնությունների հետևանքով 25 մարդ զոհվել է, նվազագույնը 25 մարդ՝ վիրավորվել: Քիրքուքի մարզում ընտրատեղամասի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 6 մարդ: