fcpyunik.am«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես տեղեկացնում է. երեկ մամուլում տեղ գտած հրապարակումները պաշտպան Արման Հովհաննիսյանի հետ կապված միջադեպի մասին ամբողջովին չեն համապատասխանում իրականությանը:
Ինչպես ակումբի պաշտոնական կայքին տեղեկացրեց Արմանը, «Փյունիկ» – «Գանձասար» հանդիպման ընդմիջմանը նա անձնական լուր է ստացել ընտանիքից և անմիջապես վերցրել է հեռախոսն ու դուրս վազել: Այնուհետ ֆուտբոլիստը, բնականաբար, չի կարողացել շարունակել հանդիպումը: