Ռուսաստանի դեմ «յոթնյակի» պատժամիջոցները հազիվ թե լուծեն ուկրաինական հարցը եւ կարող են նպաստել լարվածության սաստկացմանը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը:

 

«Ուկրաինայում ճգնաժամի սկսվելուց ի վեր մենք ակտիվ երկխոսություն ենք վարում «յոթնյակի» պետությունների հետ եւ այդ հարցում ներկայացրել ենք մեր դիրքորոշումը: Չինաստանը հանդես Է գալիս սպառնալիքների ու պատժամիջոցների դեմ: Մենք այն կարծիքին ենք, որ պատժամիջոցները հազիվ թե լուծեն ուկրաինական հարցը եւ կարող են նպաստել լարվածության սաստկացմանը»,- ասել Է չինացի դիվանագետը: «Մենք կոչ ենք անում կողմերին՝ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով լուծել տարաձայնությունները եւ ուկրաինական ճգնաժամը կարգավորել քաղաքական մեթո դներով: Պատժամիջոցներն օգուտ չեն բերի կողմերից ոչ մեկին»,-ընդգծել Է Ցին Գանը:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ յոթ առաջատար ինդուստրիալ պետությունների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել՝ չհապաղել ՌԴ-ի նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ կիրառելու հարցում: Ինչպես ասված Է «յոթնյակի» կողմից ընդունված հայտարարության մեջ, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները, ինչպես նաեւ Եվրամիությունը եւ Եվրահանձնաժողովը «Ուկրաինայում մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում հաջող եւ խաղաղ ժողովրդավարական քվեարկության ժամանակ անվտա նգության ապահովման շտապ անհրաժեշտության կապակցությամբ պատրաստ են պատժամիջոցների խստացմանը եւ այնպիսի քայլերի, որոնք Ռուսաստանի համար կբարձրացնեն նրա գործողությունների գինը»:

 

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաստել Է, որ Վաշինգտոնն ապրիլի 28-ին կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի իրադրության հետ: «Այո, այսօր հայտարարություն Է արվելու: Պատժամիջոցները հիմնված կլինեն արդեն կիրառվողների վրա: Մենք կներկայացնենք այն անձանց ու ընկերությունների ընդլայնված ցուցակը, որոնց վերաբերվելու են պատժամիջոցները: Դրանք ընդգրկում են պաշտպանության ոլորտի բարձր տեխնոլոգիաների արտահանման մի քանի ոլորտներ, ինչը, մեր կարծիքով, հնարավոր չԷ իրականացնել ներկա պայմաններու մ»,- ասել Է Օբաման Մանիլայում կայացած մամուլի ասուլիսում:

 

Նա նշել Է, որ պատժամիջոցները չեն վերաբերի անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: