Ուկրաինայում ռուսական ագրեսիայի շուրջ Արևմուտքի համերշախությունը ճեղքեր է տալիս: Չնայած ԱՄՆ-ն հայտարարել էր երկուշաբթի օրվանից սկսած ՌԴ-ի դեմ նոր սանկցիաներ կիրառելու մտադրության մասին, սակայն եվրոպական շատ երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիան հարց են տալիս, թե լրցացուիչ պատժամիջոցներն ինչպես կանդրադառնան Ուկրաինայի արևելքում իրադարձությունների զարգացման վրա:
Այնտեղ ռուսալեզու անջատողականները շարունակում են լարվածություն ստեղծել և Սլավյանսկում են պահում ԵԱՀԿ-ի դիտորդներին: Ինչպես կիրակի օրը հայտարարեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, լրացուցիչ պատժամիջոցները պետք է Մոսկվայի պրովակացիայի պատասխանը լինեն. «Մենք պետք է Ռուսաստանի դեմ նոր սանկցիաներ կիրառենք, որպեզի ՌԴ-ն հասկանա, որ Ուկրաինայում իրավիճակի անկայունացման իր փորձերին հարկ է վերջ դրվի»,-ընգծել է նա: Նրա՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի օգնական Թոնի Բլինկեն հստակեցրել է ծրագրի մասշտաբները.
«Մենք կմեծացնենք ճնշումը Վլադիմիր Պուտինի շուրջ, նրա ղեկավարած կազմակերպությունների և ռազմական արդյունաբերությունա նկատմամբ»:
Եվրոպացիների չկողմնորոշվածությունը
ԵՄ-ի անդամ 28 երկրներն իրենց հերթին են Բրյուսելում հավաք անցկացրել Ռուսաստանի դեմ նոր պատժիչ գործողություններ սահմանելու համար: Ինչպես տեղեկացնում է քաջատեղյակ աղբյուրը, սակայն նույնիսկ այս էտապում խոսքը գնում է անհատական, այլ ոչ թե տնտեսական սանկցիաների մասին: Այս ամենը վկայում է երոպացիների դժկամության մասին՝ հետևելու ԱՄՆ-ի օրինակին:
Ռուսական նախկին օլիգարխ Միխաիլ Խոդորկովսկին մեկնել է Դոնեցկ ՝ պաշտպանելու Կիևի ժամանակավոր կառավարությանը: Կրեմլի համար մեկ թշնամին համաոզված է, որ Ռուսաստանի դեմ սանկցիաները մոտ ապագայում արդյունք չեն տա:
«Ռուսաստանի վրա ոչ մի սանկցիա անմիջապես չի ազդի: Ունենալով ոսկու ռեզերվներ, էներգետիկ հոսքերի յուրահատկություն, էներգամատակարարների փոխարինման դժվարություն՝ այս ամենը հանգեցնում է նրան, որ 3-5 տարի իրավիճակը ռուսական տնտեսության համար աղետալի չի լինի»: Խոդորկովսկին անուշադրության չմատնեց նաև ռուսական քարոզչությունը. «Այսօր սովորական, նորմալ շատ լավ ռուսների, այդ թվում իմ դասընկերների գլխում, այնպիսի համոզմունք է, որ Ուկրաինայում իշխանության են եկել ֆաշիստները:Եվ այդ իսկ պատճառով, եթե պատերազմում ենք նրանց դեմ, ապա չենք պատերազմում ուկրաինական ազգի դե: Իսկ դա միանգամայն նորմալ է»:
Եվ այն փաստը, որ հանդիպումը կայացել էր զուտ տեխնիկական մակարդակում արդեն իսկ իրենից նշանակալի քաղաքական ազդակ է ներկայացնում: Դեռևս ԵՄ երկրների ո՛չ ԱԳ նախարարները, ղեկավարները կամ կառավարության գլուխները սանկցիաների վերաբերյալ չեն պատրաստվում հանդիպում կազմակերպել:
Չնայած եվրոպացիներն ու ամերիկացիները Ուկրաինայում իրավիճակի սրման վերաբերյալ մեկ եզրակացություն են կատարում, սակայն Ռուսաստնաին պատժելու վերաբերյալ նրանց դիրքորոշումները տարբեր են: ԱՄՆ-ն ավելի ակտիվ է աջակցություն ցուցաբերում Ուկրաինային և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ փոխնախագահ Ջո Բայդենի այցը Կիև, Լեհաստանում և Մերձբալթիկայում զորքերի տեղակայումը:
«Ամերիկացիներն անընհատ ճնշում են գործադրում, որպեսզի մենք նոր սանկցիաներ կիրառենք», -խոստովանում է եվրոպացի դիվանագետներից մեկը:
Հստակ պատասխան
Մինչ վերջերս Վաշինգտոնին և Բրյուսելին հաջողվում էր գոնե առեսերս պահել Կրեմլին դեմ լինելու ճակատի միասնականությունը: Ռուսաստանի՝ Ղրիմ մուտք գործելուց և թերակզղու հետագա անեքսիայից հետո եվրոպացիներն ու ամերիկացիները միաժամանակ հայտարարեցին կետային սանկցիաներ կիրառելու առաջին սերիայի մասին, որն իր մեջ ներառում է ակտիվների սառեցում ու ռուս և ուկրաինացաի որոշ պաշտոնյանների նկատմամբ վիզայի արգելքի կիրառում:
Նպատակը ճիշտ պատասխան տալն էր և Ռուսաստանին ստիպել թուլացնելու լարվածությունը մինչ ավելի կոշտ տնտեսական սանկցիաներ կկիրառվեն, որոնց վերաբերյալ Եվրոպայում միասնական դիրքորոշում չկա:
«ԵՄ-ի անդամ 6 երկրներ 100 տոկոսով կախված են ռուսական գազից, իսկ ևս 12 երկրի մոտ այդ ցուցանիշը 50 տոկոս է», -հիշեցնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Ժնևյան համաձայնագիրը, որը ապրիլի 17-ին ստորագրեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները, թվում էր ազդարարում էր փոփոխությունների սկիզբ և չքացնում էր տնտեսական սանկցիաներ կիրառելու հեռանկարը: Ինչ էլ, որ չի եղել, այդ համաձայնագիրը ենթադրում էր զինաթափում և ապօրինաբար զբացեղցրած շենքերի ազատում, որը սակայն կյանքի չկոչվեց: Այդ ամենն էլ հանգեցրեց նոր սանկցիաներ կիրառելու մասին քննարկումներին:
«ԱՄՆ-ի սրացված սանկցիոնիզմն», ինչպես արտահայտվել է դիվանագետներից մեկը, գնալով նյարդայնացնում է Եվրոպային: Առաջինը, ամերիկացիները ռուսների հետ գրեթե առևտուր չեն իրականացնում և ընհանրապես կախում չունեն նրա էներգետիկայից, այդ պատճառով էլ ՌԴ-ի հետ տնտեսական սանկցիաները նրան ոչ մի կերպ չեն վնասի:
Երկրորդ ոչ մի երաշխիք չկա, որ լրացուցիչ սանկցիաները ուղղակիորեն կազդեն Ուկրաինայի արևելքի պրոռուսական ստորաբաժանումների վարքի վրա: Այսպես են կարծում Փարիզում. «Վաշինգտոնին ավելի հեշտ է աղնկահարույց հայտարարություններ կատարել, քանի որ Ռուսաստանը նրանից հեռու է», — Ֆրանսիայի ԱԳ նախարարը նման հաշվետվություն է տալիս:
Կարմիր գիծ
Դրա հետ մեկտեղ նախկին կոմունիստական պետությունները՝ Լեհաստանի ղեկավարությամբ կտրականապես դեմ են նման դիրքորոշմանը և հանդես են գալիս Ռուսատանի ն ավելի ակտիվ դիմադրություն ցույց տալու օգտնին: Այդպիսի տարաձայնությունների ֆոնին Եվրոպան շարունակում է ժամանակ ձգել: Եվրոպական հանձնաժողովի երկրներն արդեն մեկ շաբաթ չէ, որ հնարավոր սանկցիաների նախագծեր են մշակում, սակայն ինչպես նշում են Փարիզում, նրանք կկիրառեն դրանք միայն եթե Ռուսաստանը հատի կարմիր գիծը, այսինքն՝ ռազմական ներխուժում կատարի Ուկրաինա:
Մոսկվայի ռազմավարությունն առավելագույնս պարզ է՝ քաոս ստեղծել, որպեսզի առավելագույնս թուլացնել Կիևի իշխանություններին և անհրաժեշտ պահին հնարավորինս շատ զիջումներ ստանալ Ուկրաինայի ապագա իշխանություններից:
Իվ-Միշել Ռիոլ