Ռեգիոնների կուսակցությունը պահանջում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին հեռացնել Խարկովի քաղաքագլուխ Գենադի Կեռնեսի դեմ մահափորձի հետաքննությունից: Այս մասին հաղորդել է Ռեգիոնների կուսակցության մամուլի ծառայությունը:
«Տակավին մարտի 17-ին Գենադի Կեռնեսը հայտարարել Էր իրեն հասցեագրված սպառնալիքների մասին: Դեռ ավելին, նա չի բացառել, որ այդ սպառնալիքների հետեւում կարող Է կանգնած լինել Արսեն Ավագովը: Բոլորը գիտեն, որ Կեռնեսի եւ Ավագովի միջեւ թշնամանք գոյություն ունի, եւ ՆԳ նախարարության անաչառ հետաքննության հույս չկա»,- մեջբերել Է մամուլի ծառայությունը ժողովրդական պատգամավոր Իրինա Բերեժնայայի խոսքը:
Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսի դեմ մահափորձը կատարվել Է ապրիլի 28-ին՝ հեծանվային զբոսանքի ժամանակ: Քաղաքագլուխը հրազենային վերք Է ստացել մեջքին: Գնդակը ծակել Է նրա կրծքավանդակը, վնասվել են ներքին օրգանները: Ապրիլի լույս 29-ի գիշերը 54-ամյա Կեռնեսը բուժման Է փոխադրվել Իսրայել, որտեղ նրան վիրահատել են, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: