Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովից Ռեգիոնների խմբակցությունը պահանջել է նորացնել կառավարության կազմը. հայտնում է news.meta.ua-ն:
«Խմբակցությունը Նիկոլայ Ազարովի առաջ դրել է 90%-ով կառավարությունը վերակազմավորելու հնարավորությունը: Մենք պահանջում ենք կառուցողական փոփոխություններ»,- այս մասին լրագրողներին հայտնել է Ռեգիոնների կուսակցության անդամ Աննա Գերմանը:
Հիշեցնենք, որ այսօր անցկացվում է Ռեգիոնների կուսակցության և կառավարության համատեղ նիստը: