ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ' Դուբայում ավտոպատահարից առնվազն 13 մարդ զոհվել, 16-ից ավելին վնասվածքներ են ստացել: Վաղ առավոտյան Հարավարեւելյան Ասիայից եկած բանվորների տեղափոխող ավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանած բեռնատարին: Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Դեպքի վայր են մեկնել Դուբայի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ղեկավարները: Իրավապահները քննում են դեպքի հանգամանքները: