Սիրիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիան որոշում է ընդունել՝ արգելելով իր տարածքում, այդ թվում Փարիզում Սիրիայի դեսպանատանը, սիրիական նախագահական ընտրությունների անցկացումը: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Սիրիայի արտգործնախարարությունը ափսոսանք է հայտնել ընդունված որոշման վերաբերյալ, համաձայն որի Ֆրանսիայում բնակվող սիրիացիները զրկվել են նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչի համար կարող են իրենց բողոքն արտահայտել: Բացի այդ, Սիրիան միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ֆրանսիայի ընդունած որոշումը:
Ավելի վաղ Ֆրանսիան քննադատել էր Սիրիայում նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը:
Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին, որին մասնակցում են նախագահի 3 թեկնածուներ՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը, Մահեր Հաջջարը և Հասան ան Նուրին: