ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ֆրանսիացի լրագրողուհի Կամի Լեպաժի սպանությունը Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Այդ մասին ասված է տարածված հայտարարության մեջ:
«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ սպանության մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- նշվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի փաստաթղթում: Այն նաեւ բովանդակում է ԿԱՀ-ի կառավարությանն ուղղված կոչ՝ հետաքննելու այդ հանցագործությունը եւ դատի տալու մեղավորներին:
Ինչպես հայտարարվել է Փարիզում, Կամի Լեպաժի մարմինը, առանց կյանքի նշանների, մայիսի 13-ին ֆրանսիացի զինծառայողների կողմից հայտնաբերվել է Բանգի քաղաքից արեւմուտք ընկած շրջանում:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին ԿԱՀ-ի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել «Սելեկա» խմբավորման իսլամիստ զինյալների եւ նրանց դիմակայող քրիստոնյա ապստամբների միջեւ: ՄԱԿ-ի տվյալներով՝ հակամարտության ընթացքում մինչեւ մեկ միլիոն բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները, զոհվել է ավելի քան հազար մարդ:
Ներկայում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւ համաձայն, ԿԱՀ-ում տեղաբաշխված են 1,6 հազար ֆրանսիացի զինծառայողներ եւ մի քանի հազար աֆրիկացի խաղաղապահներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: