Ոչ կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրվել խորտակված «Սեւոլ» լաստանավի անձնակազմի չորս անդամների՝ ներառյալ նավապետին: Այդ մասին մայիսի 15-ին հաղորդել է Ռյոնհապ գործակալությունը:

 

Դատախազներն այդ որոշումն են ընդունել նավապետի, նրա երկու օգնականների, ինչպես նաեւ գլխավոր ինժեների նկատմամբ՝ խորտակվող լաստանավից հարյուրավոր ուղեւորների տարհանումից հրաժարվելու համար:

 

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնող «Սեւոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ Է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ: Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, ընդ որում նրանց մեծ մասը Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիներ Էին: Երբ նավն սկսել Է խորտակվել, կարողացել Է փրկվել սոսկ 172 մարդ: Ողբերգության զոհերի ընդհանուր թիվն հասել Է 281-ի: Եվս 23 ուղեւոր համարվում Է անհայտ կորած:

 

Նախօրյակին հաղորդվել Է, որ լաստանավի անձնակազմի երեք անդամներ հետմահու արժանացել են Կորեայի Հանրապետության հերոսի կոչման: Այդ բարձր պարգեւը նրանք վաստակել են նրանով, որ քաջություն են ցուցաբերել եւ զոհաբերել իրենց խորտակվող նավի ուղեւորներին փրկելու համար:

 

ՀԿ-ի հերոսներ են դարձել 22-ամյա Պակ Չի Յոնը, 28-ամյա Չոն Հյոն Սոնը եւ նրա 28-ամյա փեսացուն՝ Կիմ Գի Ունը, որը ժամանակավոր աշխատանքի Էր տեղավորվել լաստանավում, որպեսզի հարսնացուի կողքին լիներ:

 

«Այդ մարդիկ հերոսական արարք են կատարել՝ նավի վրա մնալով մինչեւ վերջին հնարավորությունը, որպեսզի փրկեն ուղեւորներին»,-նշել Է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: