Սեուլում սկսվել է դատը հարավկորեական «Սևոլ» լաստանավի անձնակազմի 15 անդամների նկատմամբ, որը խորտակվել է ապրիլին, տեղեկացնում է BBC-ն:
Նավի հրամանատար Լի Չժուն Սոկը, ինչպես նաեւ անձնակազմի երեք անդամներ մեղադրվում են սպանության մեջ: Այդ հոդվածով հանցագործությունների համար երկրում նախատեսված Է մահապատիժ:
Անձնակազմի մյուս անդամները մեղադրվում են անցավոր անփութության կամ ծովային իրավունքի կանոնները խախտելու մեջ:
Ապրիլի կեսին 476 ուղեւորների փոխադրող լաստանավը, որոնց մեծ մասը դպրոցականներ Էին եւ ուսուցիչներ, շրջվել Է եւ ջրասույզ եղել Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ: Ողբերգության հետեւանքով զոհվել կամ անհայտ կորել Է ավելի քան 300 մարդ: