Գյուղատնտեսության նախարարը որոշել է փող աշխատել դերասան Վարդան Պետրոսյանից, որը մեղադրվում է ողբերգական ավտովթարի մեջ: Սերգո Կարապետյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենին դիմել քաղաքացիական հայցով և Վարդան Պետրոսյանից պահանջել 2 մլն 600 հազար դրամ՝ այդ ընկերությանը պատկանող «Վազ» 21 214-126-20 մակնիշի 870 0L 64 պետհամարանիշի ավտոմեքենան վնասելու համար:

 

Ինչպես հայտնի է, մեքենայի վարորդը Արթուր Հակոբյանն է, որը քրեական գործում հանդես է գալիս որպես տուժող: Հանցագործությունը դեռ դատարանի կողմից չի բացահայտվել, բայց ահա Սերգո Կարապետյանը որոշել է դժբախտության մեջ հայտնված դերասանին մեղավոր ճանաչել և նրանից մեքենայի գումարն էլ գանձել:

 

Այս ամենն ուշագրավ է նաև նրանով, որ աստիճանաբար բացահայտվում են այն ուժերը, որոնք կանգնած են Վարդան Պետրոսյանի դեմ քրեական գործի հարուցման և ապօրինությունների թիկունքում: Ուրեմն, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի, որը քրեական գործի «պատվիրատուն» է, կողքին հայտնվում է նաև Սերգո Կարապետյանը:

 

Մ. Լևոնյան