Հայաստանի կառավարությունը Սուրեն Քրմոյանին ազատեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Քրմոյանը նշանակվելու է ՀՀ արդարադատության փոխնախարար:
Քրմոյանն ԱՆ աշխատակազմի ղեկավար էր նշանակվել 2011 թվականին: