Լիբանանի խորհրդարանն այսօր՝ մայիսի 22-ին, կրկին ձախողել է նախագահի ընտրությունները: Արդեն 5-րդ անգամ խորհրդարանում չի ապահովվել անհրաժեշտ քվորում: Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին հայտարարել է, որ, սկսած այս օրվանից, խորհրանանի նիստերը բաց կլինեն: Նրա խոսքով, խորհրդարանում պատգամավորիների երկու երրորդի առկայությունը որոշված է սահմանադրո ւթյամբ, այլ ոչ թե իր կողմից:

 

Ավելի վաղ՝ մայիսի 21-ին, խորհրդարանի հատուկ նիստում նախագահ Նաբիհ Բերրին ընթերցել էր նախագահ Միշել Սլեյմանի նամակը, որով նա կոչ էր անում պատգամավորոներին նախագահի ընտրությունները կատարել սահմանադրության սահմանած ժամկետին համապատասխան:

 

Լիբանանի գործող նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվում է մայիսի 25-ին:

 

Նախագահի հավանական թեկնածուն Սամիր Ջաջաան է, ով ընտրությունների առաջին փուլում հավաքել էր 48 ձայն: