Լիբանանի խորհրդարանում հուլիսի 23-ին կրկին ձախողվել են նախագահական ընտրությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բարրին նշել է, որ ընտրությունները ձախողվել են բավարար քվորում չլինելու պատճառով: Ընտրությունները հետաձգվել են մինչև օգոստոսի 12-ը: Լիբանանյան Սահմանադրության համաձայն՝ ընտրության ժամանակ պետք է ներկա լինեն 128 պատգամավորներից 86-ը:

 

Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ին, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: