Լիբանանի խորհրդարանը սեպտեմբերի 2-ին կրկին ձախողել է նախագահի ընտրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա նախագահական ընտրությունների 11-րդ ձախողումն է: Պատճառը կրկին քվորումի բացակայությունն էր:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին նախագահի ընտրության հաջորդ նիստի օր է նշանակել սեպտեմբերի 23-ը:
Խորհրդարանում այսօր ներկա են գտնվել 58 պատգամավորներ, մինչև դեռ ընտրության կայացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավրտվել է մայիսի 25-ն, և մինչև այժմ նոր նախագահ չի ընտրվել: Նախագահի գլխավոր թեկնածուն Սամիր Ջաաջան է, ում նախագահ ընտրվելուն դեմ են հատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները: Նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: