Արաբական Ad-Dounia հեռուստաալիքը հայտնում է, որ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:

Երեկ նախատեսվում էր Չավեսի երդմնակալության արարողությունը, որը նրա առողջական խնդիրների պատճառով հետաձգվել էր, քանի որ նա ի վիճակի չէր եղել ժամանել մայրաքաղաք Կարակաս:

58-ամյա Չավեսը վերջերս վիրահատություն է տարել Կուբայում, որտեղ բուժվում էր քաղցկեղից: Վերջին 1 ամսում նա չի հայտնվել հասարակության մեջ: