Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վերանայել է իր ծրագրերը և հետ կանչել 17 ուղղություններով իր չվերթները: Նման տեղեկատվություն նախօրեին տարածել էին ռուսական առաջատար լրատվամիջոցները: Համաձայն շրջանառվող լուրերի, ի թիվս այլ ուղղությունների, ավիափոխադրողը դադարեցնում է նաև «Դոնի Ռոստով-Երևան» և «Մինվոդի-Երևան» չվերթները:

 

Interfax-ին տրված մեկնաբանությունում «Աերոֆլոտի» ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն ուղղակի չի օգտագործում այդ չվերթները, այդ պատճառով հրաժարվում է դրանցից։

 

«Աէրոֆլոտի» երևանյան գրասենյակից Times.am-ի թղթակիցն այսօր փորձել է ճշտել, թե ինչու՞ է ավիափոխադրողը ցանկանում հրաժարվել Երևան թռչող երկու ուղղություններից: Սակայն, ի պատասխան մեր հարցմանը, ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: «Որտեղի՞ց է այդ տեղեկատվությունը: Ո՞վ է լուրի աղբյուրը: Նման բան չկա և «Աէրոֆլոտը» չի պատրաստվում հրաժարվել այդ ուղղություններից», - մեզ հետ զրույցում նշեցին ընկերության գրասենյակից՝ հորդորելով «Աէրոֆլոտի» մասին լուրերին ծանոթանալ բացառապես իրենց պաշտոնական կայքէջից:

 

Մանրամասները` աղբյուր կայքում: