ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն երեկ' մայիսի 30-ին, ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ իրականացված ծրագրերի արդյունքները, հետագա համագործակցության շրջանակները, տարածաշրջանում փորձի փոխանակման արդյունավետության ու ծրագրի շարունակականության վերաբերյալ հարցեր:

 

Նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ աշխատանքը՝ կարևորելով Հայաստանում ընկերության ակտիվությունն ու նրանց ունեցած զգալի դերը օրենսդրական բարեփոխումներում, վերապարտաստման ծրագրերում և համագործակության այլ ոլորտներում: Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու ցանկացած հարց և առաջարկ: Հովհաննես Մանուկյանն առանձնացրել է Քաղաքացիական օրենսգրքի կատարելագործմանն ուղղված համատեղ աշխատանքները:

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խնդիրները ձևակերպել գրավոր ու քննարկել հետագայում: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արսեն Մկրտչյանը, Արման Թաթոյանը, «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը, Հայաստանում ծրագրի տնօրեն տիկին Դագմար Բոթին և այլք: