Երեկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հոդվածով` վերնագրված «Հայաստանի կործանման` Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»:

 

Տեր-Պետրոսյանը հոդվածում կետ առ կետ անդրադարձել էր Սերժ Սարգսյանի «ծրագրային» այն ելույթներին, որոնք արտացոլում են «Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզը»:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նշեց, որ Տեր-Պետրոսյանի հոդվածում մեսիջներ չկային, սա պարզապես տեսակետ էր ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների վերաբերյալ.

 

«Տեր-Պետրոսյանի հոդվածը տեսակետ էր, որը կետ առ կետ բացատրելով, արտացոլում էր, որ գործող իշխանությունների կողմից վարած քաղաքականության հետևանքով Հայաստանն ավելի վատ վիճակում է հայտվում և գնում է դեպի կործանման: Սա իր ամենամեծ ու կարևոր մեսիջն էր, որը նաև իր հոդվածի վերնագիրն էր:

 

Ավելին` սա անգամ քննադատություն չէր, սա արհամարհանք էր ներկա իշխանությունների նկատմամբ»: