Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած բացասական իրադարձությունների հետ կապված խստորեն քննադատել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ֆրանսիական Le Nouvel Observateur թերթի հետ զրույցում Փամուքն ասել է, որ Էրդողանը երկիրը պահում է ճնշման տակ, չի կարողան ում ղեկավարել այն եւ այդ պատճառով էլ հայտնվել է խուճապի մեջ:
«Էրդողանը վերածվում է պարանոիկ եւ վրիժառու առաջնորդի», -ասել է Փամուքը:
Թուրք գրողը գտնում է, որ Էրդողանին, այնուամենայնիվ, հաջողվում է Թուրքիայում տնտեսական աճի շնորհիվ պահպանել իր հեղինակությունը:
Անդրադառնալով Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին' Օրհան Փամուքը հավանական է համարել, որ թուրքական հասարակության մի ստվար հատված կքվեարկի Էրդողանի' երկրի նախագահ ընտրվելու օգտին: Ըստ աշխարհառչակ գրողի' թուրքական հասարակությունն այդ քայլին կգնա հանուն տնտեսական կայունության Թուրքիայում: