Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հունիսի 18-ին Վիեննա իրագործելիք այցի հետ կապված խիստ հայտարարություններ են հնչել Ավստրիայում:

 

Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրակեն «Օստերռայխ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե չեն ցանկանում, որ Էրդողանը Ավստրիա գա:

 

Ավստրիայի խորհրդարանում կոալիցիայի մաս կազմող կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «Վիեննան չունի Էրդողանի կարիքը» եւ թուրք առաջնորդին խորհուրդ տվել «մնալ տանը»:

 

Շտրակեն ասել է. «Էրդողանը կարող է Վիեննա գալ պաշտոնական այցով, սակայն թուրք վարչապետը Ավստրիա է գալիս թուրքերին դիմելու համար: Վիեննայում գտնվելու ընթացքում նա ոչ մի քաղաքական գործչի հետ չի հանդիպելու: Դա միմիայն «Էրդողանստանի» համար արվող պրոպագանդա է»:

 

«Ազատություն» կուսակցության առաջնորդը նաեւ նշել է, որ Էրդողանն աշխատում է «զուգահեռ հանրություն» ստեղծել Ավստրիայում:

 

Էրդողանի' Գերմանիա այցից առաջ բողոք էին հայտնել է նաեւ գերմանացի քաղաքական գործիչները: Էրդողանը Քյոլնում հանդիպել էր գերմանաբնակ թուրքերի հետ եւ քարոզչական ելույթներ ունեցել Թուրքիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու օգտին:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Այդ ընտրություններում Էրդողանը համարվում է Թուրքիայի ապագա նախագահի թիվ մեկ թեկնածուն: