ԵԱՀԿ-ն պատրաստ Է մասնակցել Ուկրաինայի արեւելքում գործող աշխարհազորայինների եւ Կիեւի իշխանությունների միջեւ բանակցություններին: Այդ մասին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել Է Ռուսաստանի Ռոստովի մարզում ուկրաինացի փախստականների հետ հունիսի 12-ին կայացած հանդիպմանը:

 

«Մենք կվերահսկենք այդ գործընթացը, կհետեւենք ու կմասնակցենք դրան»,-ասել Է Զանիերը՝ պատասխանելով փախստականներից մեկի այն հարցին, թե ով երաշխիքներ կտա, որ իրենց չեն գնդակահարի, եթե իրենք վայր դնեն զենքը:

 

Զանիերի խոսքով՝ Ուկրաինայում հանգիստ կյանքի վերադառնալու համար զինադադար Է անհրաժեշտ:

 

«ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները գտնվում են տարբեր երկրներում: Մենք հնարավոր ամեն բան անում ենք այդ հակամարտությունը լուծելու համար»,-ասել Է Զանիերը:

 

Նա նշել Է, որ ներկայում ԵԱՀԿ-ի դիտորդները նաեւ դառնում են իրադրության պատանդները: Մասնավորապես, գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ ԵԱՀԿ-ն իր երկու խմբերի հետ կորցրել Է կապը Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: