Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցան, որը շաբաթ օրը եկել է ծայրահեղականների հարձակման թիրախ դարձած' Կիևում ՌԴ դեսպանատան մոտ, լրագրողների ներկայությամբ և ցուցարարների բուռն արձագանքի ներքո վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի-ն, այս մասին հայտում են ուկրաինական ԶԼՄ-ները:

 

Շաբաթ օրը Կիևում գտնվող ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ցուցարարների հարձակման: Դեսպանատան մոտ նախ ակցիա է սկսվել, որը մի քանի ժամ անց վեր է ածվել անկարգությունների: Դեպի դեսպատուն պայթուցիկ նյութեր են նետվել, ցուցարարները պոկել են ՌԴ դրոշը: Ցուցարարները դեսպանատան պատերին նացիստական թեմաներով պատկերներ են նկարել, շրջել կայանված մեքենաները: Այս ամենի հետ մեկտեղ, ամբողը օրինապահ մարմինների կողմից ոչ մի դիմադրության չի հանդիպել:

 

Ըստ ուկրաինական Hromadske.tv, հեռուստաընկերության տեսանյութի, նախարար Դեշիցան հայտարարել է, որ համամիտ է ցուցարարների հետ և ինքն անձամբ կկանգներ նրանց կողքին: Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարը միաժամանակ անհարգալից արտահայտություններ է հնչեցրել ՌԴ նախագահի հասցեին, որը ցուցարարները ընդունել են ծափահարություններով: Նախարարին, որն ասված խոսքերից հետո ժպտացել է, հեռախոսներով նկարել են մի քանի ցուցարարներ: