Երկու ամիս է անցել, ինչ Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նորընտիր ավագանու անդամների երդման արարողությունը:Երկու ամսվա ընթացքում Գյումրիի ավագանու 21 անդամները'նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ,քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում' Գյումրու 2013թ. բյուջեի նախագիծը, որն ընդունվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գյումրու ավագանու երկամսյա գործունեությունն ամփոփեց Գյումրիում գործող «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Մկրտչյանը' ասելով, թե խնդիրն այն միանձնյա որոշումներն են, որոնք կայացվում ենառանց ակտիվ քննարկումների:
Նրա խոսքով՝ բացի «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավար, «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանից' ավագանու որևէ այլ անդամ ակտիվություն չի ցուցաբերում, որևէ հարց չի տալիս, քննարկումներ,որպես այդպիսիք,չեն ծավալվում: Կարինե Մկրտչյանի համոզմամբ՝ ինչպիսին որ գործող քաղաքապետի ցանկությունն է, այնպիսի քննարկումներ էլ տեղի ենունենում:
«Քվեարկության տեսքն էլ այսպիսին է լինում՝ 20 կողմ, մեկ դեմ. այդ մեկն էլ Լևոն Բարսեղյանն է:Եվ այս կերպ տարօրինակ որոշումներ են կայացվում, ինչպիսին է, օրինակ, այն, որ 50 մլն դրամ պետք էհատկացնել քաղաքի դիմացը կամար կառուցելու համար' այն դեպքում, երբ մեծ դժվարությամբ փորձում էինք առաջ տանել անօթևանների խնդիրը, որպեսզի դա քառամյա ծրագրի մաս դառնա:
Ավագանու նիստում ընդգրկված հարցերի փաստաթղթերը նախապես' երկու օր առաջեն ուղարկում, ինչպես օրինակ' բյուջեն նիստից երկու օր առաջ հրապարակայնացվել էր: Այսինքն՝ մի կողմից' ինչ-որ հրապարակայնություն են ցույց տալիս, բայց դա այնպես են անում, որ չկարողանաս միջամտել, քո առաջարկները ներկայացնել:
Վերջին նիստի ժամանակ մենք փաստաթուղթ էինք մշակել, որ ավագանին հաստատեր ևդիմեր ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին և ՀՀ նախագահին'անօթևանների խնդիրը լուծելու, արդարությունը վերականգնելու նպատակով, սակայն ավագանին դեմ քվեարկեց՝ գրանցվեց 11 դեմ, 6 ձեռնպահ: Շատ տարօրինակ էր. Գյումրի քաղաքի բնակիչ ես, տեսնում ես' անօթևաններիխնդիր կա, ինչո՞ւ ես դեմ քվեարկում:Բացատրություն չկա»,- ցավով մանրամասնեց Կարինե Մկրտչյանը:
Համեմատելով ավագանու գործունեությունը գործող և նախկին քաղաքապետերի օրոք՝ նա ասաց, որ հնարավոր չէ համեմատականներ անցկացնել, քանի որ իրավիճակն այլ էր:
«Պետք է համեմատեմ, թե ինչպես են փողոցները մաքրվում,նույն ձևով' նախորդն արձաններ էր կառուցում, այս մեկն էլ ուզում է կամար կառուցել, ու անարգել այդ ցանկություններն են առաջ տանում, որովհետև ինչ-ինչ ձևերով ավագանու ճնշող մեծամասնությունն իրենց քմահաճույքին կողմ է քվեարկում:
Փաստորեն, ունենք հրապարակայնություն, սակայն ավելի շատ ենք նյարդայնանում: Կողմ են քվեարկում, որ կամար կառուցվի, սակայն դեմ են, որ անօթևանների խնդիրը երկրի ղեկավարության մակարդակով բարձրացվի: Եթե հանկարծ Լևոն Բարսեղյանն ավագանու անդամ չլիներ, դժվարանում եմասել՝ մենք կտեղեկանայի՞նք նիստերի մասին, թե՞ ոչ»,- իր խոսքնավարտեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարինե Մկրտչյանը: