Անգլիական «Լիվերպուլ» ակումբը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որակազարկմանը: Ինչպես հաղորդում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, հայտարարության մեջ նշված է, որ ակումբին ժամանակ է հարկավոր ՖԻՖԱ-ի որոշումը վերլուծելու համար:

«Մեզ ժամանակ է հարկավոր, որպեսզի վերլուծենք այդ որոշումը, որից հետո հանդես կգանք մեկնաբանությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Մունդիալ-2014-ի երրորդ տուրի խաղում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը կծելու համար Սուարեսը 9 խաղով որակազրկվել էր ազգային հավաքականի կազմից, ինչպես նաև 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից, և այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի: