Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել հերթական զինված միջադեպը: Ադրբեջանցի զինվոր Էլնուր Բահտիյարօղլու Մուրադովը սեփական զենքից վիրավորել է մեկ այլ զինվոր Վուրգուն Մաիսօղլու Ալիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է: Գործի առնչությամբ սկսել է հետաքննություն:

 

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունների համաձայն' հուլիսի 3-ի գիշերը վիրավորվել են նաև ադրբեջանական բանակի ենթասպա Նագիև Անար Թալիբօղլուն և զինվոր Հասան Նուրլան Ազերօղլուն:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 48 զինծառայող, որոնցից 38-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 88 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: