Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեի մարմին այսօր' հուլիսի 13-ին, զինվորական պատիվներով հողի են հանձնել նրա տան բակում, որտեղ մի քանի տարի առաջ ամփոփվել է նրա կնոջ' Նանուլի Շեվարդնաձեի աճյունը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ'ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, նախկին նախագահի հուղարկավորության արարողությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ, ա յդ թվում' ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ: Հուղարկավորության արարողության ժամանակ ընթերցվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ցավակցական ուղերձը, ով բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում և չի կարողացել մասնակցել նախկին նախագահի հուղարկավորությանը:

 

Էդուարդ Շեվարդնաձեն մահացել է հուլիսի 7-ին, 86 տարեկանում: