Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որի մասնակիցները կորոնավիրուսը համարում են խաբեություն: Նրանք կարծում են, որ պաշտպանիչ դիմակները թուլացնում են դիմադրողականությունը և սպանում մարդկանց, իսկ պատվաստումները կկործանեն գենետիկան՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Բողոքի ակցիայի պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Ընտրեք՝ ստրկություն դիմակով կամ արժանապատիվ ազատություն». Ակցիայի մասնակիցների շարքում եղել են նաև հոգևորականներ:
Ակցիային մասնակցել են նաև դպրոցականներ և նրանց ծնողները, ովքեր դեմ են հեռավար ուսուցմանը: Վրաստանի խոշոր քաղաքներում այսօրվանից ուսումնական գործընթացը մեկնարկել է առցանց, դասերը և լսարաններում և դասարաններում կվերսկսվեն հոկտեմբերի 1-ից: