Ինչպես հայտնում է warfiles.ru-ը ՌԴ-ն պատրաստվում է Ուկրաինայի տարածք Ռոստովի շրջանից հատուկ նշանակության ջոկատներ մտցնել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի և Տեղեկատվական դիմադրության խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը։
«Մենք հաստատված տեղեկություններ ունենք, որ Ռոստովի շրջան են ժամանում հատուկ նշանակության ստորաբաժանումների խմբեր, որոնք ռուսական գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատների հետախուզական-դիվերսիոն խմբերն են: Ըստ մեր տվյալներով՝ ստորաբաժանումների հրամանատարները պետք է դրանք Ուկրաինա մտցնեն 15-ին»,- հայտնել է նա:
Տիմչուկը նաև նաշել է, որ Ռուսաստանն այդ զորքերը կմտցնի Ուկրաինայի տարածք բնականաբար «խաղաղապահների տեսքով»: