Իրաքյան ուժերը հուլիսի 17-ին հաջողություններ են գրանցել ԻԼԻՊ խմբավորման դեմ ռազմական գործողություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆալլուջա քաղաքի Հայթաուին շրջանում 38 զինյալ է սպանվել, և իրաքյան ուժերը վերահսկողուղյուն են հաստատել այնտեղ:
ՒԼԻՊ խմբավորումը շուրջ վնասներ է կրել նա Նինվե նահանգում: Ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Մոսուլի արևելյան հատվածները:Իրաքյան ուժերը հաջողություն են գրանցել նաև Դիյալա մարզում՝ վերահսկողություն հաստատելով 3 շրջանների վրա, որոնք գտնվում են մարզի մայրաքաղաքի հյուսիս-արևելքում: Իրաքյան ուժերի կողքին կռվել են կամավորական ջոկատները: Այսպիսով՝ ԻԼԻՊ-ից ազատագրվել են աակուբա քաղաքի հյուսիսում գտնվող տարածքները:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հուլիսի 17-ին պայթյուն է որոտացել, որի հետևանքով 5 մարդ զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել է:
Իրաքի մայրաքաղաք Բաղադադում հուլիսի 17-ին պայթյուն է որոտացել: Նախնական տեղեկություններով 2 մարդ զոհվել, ևս 8-ը՝ վիրավորվել է:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ հունիսի սկզբից «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: