Իրաքյան ուժերը Անբար և Դիյալա մարզերում ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացրել են կազմակերպության 2 ղեկավարների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան բանակը ազգային կամավորական ջոկատների օգնությամբ Դիյալա մարզի Բաբ Լան գյուղում ոչնչացրել է խմբավորման տեղի ստոր աբաժանման ղեկավարին և ԻԼԻՊ-ի ևս 4 անդամների:

 

Սալահ ադ Դին մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ անվտանգության ուժերը հարձակվել են Թիրքիթ քաղաքում ԻԼԻՊ-ի դիրքերի վրա, և արդյունքում 20 ահաբեկիչ է սպանվել, այրվել են նրանց զենքերով լի 4 մեքենաները:

 

Նախնական տեղեկություններով՝ ռազմական գործողությունների և օդային ռմբակոծության վերջին 2 օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ահաբեկիչ է սպանվել:

 

Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող Ալ Մահմուդիա շրջանում հոկտեմբերի 1-ին 2 պայթյուններից 4 մարդ զոհվել է, ևա 20-ը՝ վիրավորվել:

 

Բրիտանական օդային ուժերը հրթռիակոծել է ԻԼԻՊ դիրքերը, արդյունքում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի բեռնատար մեքենան: ԻԼԻՊ-ի կորուստների մասին կոնկրետ տեղեկություններ չեն հրապարակվել:

 

Հունիսին ԻԼԻՊ խմբավորումը հսկողություն էր հաստատել Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի վրա: Իրաքյան ուժերը ջանում են ազատագրել ԻԼԻՊ-ի հսկողության տակ հայտնված տարածքները: