Իրաքյան ուժերը մարտի 9-ին ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են առել Ռամադիի հյուսիս-արևելքում գտնվող Քարամա մուտքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Քիրքուքում բախումների ժամանակ ԻՊ-ի 10-ը անդամներ են սպանվել:

 

 

Իրաքյան ուժերի կողմից Անբարի մարզում ռազմական գործողությունների իրականացնելու արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են ոչնչացվել, նաև ոչնչացվել են նրանց զենքերը: Ներքին գործերի նախարարության տեղեկություններով' մոտ 90 ահաբեկիչներ են սպանվել, վասազերծվել են 143 պայթուցիկ սարքավորումներ: Կաիմ քաղաքի մերձակայքում իրաքյան ցամաքային և օդային ուժերի ռազմական գործողությունների արդյունքում 60 ահաբեկիչներ են սպանվել, այդ թվում՝ ԻՊ-ի ղեկավարներից:

 

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Սալահ ադ Դին մարզի 120 կմ տարածք ազատագրվելու մասին:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: