Քրդական ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 16-ին նոր հաջողություններ են գրանցել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քրդաբնակ քաղաքի մերձակայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցերը, քրդական ուժերն «Իսլամական պետության» ահաբեկիչների հետ թեժ մարտերի արդյունքում ազատագրել են Քոբանիի արևելքում գտնվող Խունդան գյուղը: Բախումների ժամանակ ԻՊ-ն լուրջ վնասներ է կրել, ոչնչացվել են զենքեր և փոխադրամիջոցներ:
Քրդական ուժերն առաջին անգամ կարողացել են մտնել Ռակկա մարզի ԻՊ-ի հենակետեր: Ակտիվիստների տեղեկացմամբ, Քոբանի քաղաքի մերձակայքում 3 տարբեր վայրերում բախումներ են ընթացել, որոնց հետևանքով 35 ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչներից 22 անդամները սպանվել են Հալեպ և Ռակկա մարզերի սահմանում տեղի ունեցած բախումների ժամանակ: Թել Բաղդաքի շուրջ տեղի ունեցած պայքարը ամենաթեժն են համարել Քոբանիից հետո:
Քրդական ուժերը 3 շաբաթում կարողացել են ազատագրել Քոբանիի մերձակայքում գտնվող 163 գյուղ:
Մոտ 5 ամիս տևած բախումների հետևանքով Քոբանի քաղաքը հունվարին ազատագրվել է ԻՊ-ից: Շուրջ 200 հազար բնակիչ ստիպված փախուստի են դիմել Քոբանի քաղաքից և շրջակա գյուղերից: