ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության' մարզեր կատարվող այցերի շրջանակում, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա' քաղաքապետ արանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն:

 

Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում' կարևորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքաշինության նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ:

 

Տեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարաը ներկայացրել է այն հիմնական սկզբունքները և չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման խնդիրներին լուծում տալու ընթացքում: Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:

 

Քաղաքաշինության նախարարն այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաև' բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ: