Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ձգտում է հասնել այն բանին, որ Եվրամիության անդամ երկրները խստացնեն Մոսկվայի նկատմամբ արդեն գործող պատժամիջոցները, ինչպես նաև պատժիչ միջոցներ կիրառեն Ռուսաստանի տնտեսության պաշտպանական հատվածի դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

 

Մեծ Բրիտանիայի վարչապետի շրջապատում գործակալության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «Միացյալ Թագավորությունը պահանջելու է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ամբողջ պաշտպանական հատվածի», ինչպես նաև այն անձանց ու ընկերությունների դեմ, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինայի արևելքում գործող աշխարհազորայիններին կամ աջակցում են ՌԴ-ի կառավարությանը:

 

Ինչպես նշում է Bloomberg-ը, արդեն հուլիսի 22-ին ԵՄ-ի երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան Բրյուսելում՝ քննարկելու ստեղծված իրադրությունը: Գործակալության տվյալներով՝ Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի ձգտումը պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ մալայզիական Boeing-ում եղել են տասը բրիտանահպատակներ, որոնք զոհվել են ի թիվս մյուս բոլոր ուղևորների, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: