Իրանի գերագույն դատարանի նախագահ Ղոլամհուսեյն Էսմայիլին հաստատել Է ամերիկյան Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի եւ նրա տիկնոջ ձերբակալումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ամուսինների հետ միասին ձերբակալվել են երկու արտահաստիքային լուսանկարիչներ, որոնք նույնպես ԱՄՆ-ի քաղաքացիներ են:
«Այժմ մենք հետաքննության փուլում ենք: Ես կարծում եմ, որ կկարողանանք ավելի շատ տեղեկատվություն տրամադրել տեխնիկական հետաքննությունից եւ հարցաքննությունից հետո»,-հայտարարել Է Էսմայիլին: Նա չի հայտնել Ռեզայանի եւ նրա տիկնոջ՝ Յեգանեհ Սալեհիի ձերբակալման պատճառը:
«Ամբողջ երկիրը գտնվում Է անվտանգության ծառայությունների հսկողության ներքո, նրանք վերահսկում են թշնամիների գործունեությունը: Նրանք թույլ չեն տա, որ մեր պետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնեն մեր հակառակորդներն ու նրանց գործակալները»,- ասել Է Էսմայիլին:
Ռեզայանը Թեհրանում որպես հատուկ թղթակից էր աշխատում 2012 թվականից: Նա ունի Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Նրա կինը՝ Իրանի քաղաքացուհի, որը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում մշտական բնակության համար, աշխատում էր որպես Արաբական Միացյալ Ամիրայություններում գրանցված National թերթի թղթակից:
Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: