Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները շուրջ մեկ կիլոգրամ ոսկե եւ արծաթե իրեր, ինչպես նաեւ մաքսանենգ սիգարետներ են առգրավել Հայաստանի քաղաքացուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը: Հայաստանի քաղաքացու կողմից չհայտարարագրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմել Է 36 հազար 819 լարի (շուրջ 21 հազար դոլար):

 

«Հայաստանի քաղաքացի Է.Ա.-ն «Սադախլո» վերահսկիչ անցակետում (վրաց-հայկական սահման) փորձել Է անցկացնել շուրջ մեկ կիլոգրամ չհայտարարագրված ոսկե եւ արծաթե իրեր եւ 110 տուփ սիգարետ: Ապրանքը հայտնաբերվել Է ավտոբուսում, որտեղ գտնվում Էր քաղաքացին»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հուլիսի 29-ին:

 

Գործը հանձնվել Է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: