Հուլիսի 30-ի առավոտյան երկարատեւ ծանր հիվանդությունից հետո կյանքի 64-րդ տարում վախճանվել Է Ուկրաինայի գրողների ազգային միության նախագահ Վիկտոր Բարանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:
Նա իրենից հետո նշանակալի ստեղծագործական ժառանգություն Է թողել որպես բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ:
Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո Վիկտոր Բարանովն աշխատել Է հրատարակչական ոլորտում, մինչեւ իր կյանքի վերջին օրերը եղել Է «Կիեւ» գրական հանդեսի գլխավոր խմբագիրը: Նրան են պատկանում բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ եւ, մասնավորապես, լայնորեն հայտնի "До українців" կոչ-բանաստեղծությունը: