Երեք երիտասարդներ զոհվել են Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեղած ավտովթարի հետեւանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքէջից, օգոստոսի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից, բախվել արգելապատնեշին եւ շրջվել է:

 

Վթարի հետեւանքով ավտոմեքենայի սրահում գտնվող' 1988 թ. ծնված Աղասի Ամիրյանը, 1991 թ. ծնված Գուրգեն Բաղդասարյանը և 1991 թ. ծնված Նարե Վասիլյանը, տեղում մահացել են: Կատարվում է քննություն: