Մալայզիացի երեք ոստիկաններ Նիդեռլանդներում եւ Ուկրաինայում կշարունակեն Boeing 777 ավիահանրանավի կործանման հետաքննության աշխատանքը, հաղորդել Է New Straits Times հրատարակությունը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանության ղեկավար Խալիդ Աբու Բաքարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ Բաքարը հայտարարել Է, որ ոստիկանների վերջին խումբն Ուկրաինայից ժամանել Է Մալայզիա, բայց «եթե նման անհրաժեշտություն լինի, նրանք հետ կվերադառնան»: Մալայզիայի ոստիկանության գլխավոր փորձագետի խոսքով՝ մեկ սպա կուղարկվի Կիեւ, մյուսներն՝ Էյնդհովեն եւ Ամստերդամ: Ընդհանուր առմամբ Ուկրաինայում գտնվել են 87 ոստիկաններ Մալյայզիայից:
Անցյալ շաբաթ մի խումբ միջազգային փորձագետներ, որոնք աշխատում Էին մալայզիական Boeing-ի անկման վայրում, հարկադրված Էին դադարեցնելու իրենց գործունեությունն այն տեղից ոչ հեռու որոտացող կրակոցների պատճառով, որտեղ նրանք աշխատում Էին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: