«Mediamall.am»-ն առաջարկում է ծանոթանալ օրվա կարևոր  թեմաներին.


Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Գորիսի պետական համալսարանի նախկին աշխատակից Նիկոլայ Ա.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցը պարտադրել է համալսարանի աշխատակիցներին 2014թ. մայիսի 8-ի Գորիսի քաղաքապետի ընտրություններին քվեարկել կոնկրետ թեկնածուի օգտին' խոստանալով դրամական փոխհատուցում, հակառակ դեպքում սպառնացել է կիրառել կարգապահական հետապնդումներ: Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման զոհերի թիվն աճել Է մինչեւ 1013. ԱՀԿ

 

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման զոհերի թիվն Արեւմտյան Աֆրիկայի երկրներում ավելացել Է մինչեւ 1013: Վտանգավոր հիվանդությամբ, որի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, վարակվել Է 1848 մարդ: Այս տվյալները տարածել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

Միայն օգոստոսի 7-ից մինչեւ 9-ը, հաղորդում Է առողջապահության բնագագառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում նշվել Է վտանգավոր հիվանդության 69 նոր դեպք, որոնցից 52-ն ունեցել Է մահացու վախճան:

Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անցյալ շաբաթ հայտարարել Է միջազգային մասշտաբի սպառնալիք, ամենից շատ մարդ Է մահացել Գվինեայում, որտեղ բռնկումն սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերին, նրանց թիվը հասել Է 373-ի, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Կարեն Ճշմարիտյանն ու Իվան Կուխտան քննարկել են ավիացիայի ոլորտում հայ- ուկրաինական հնարավոր համագործակցության հարցը

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն օգոստոսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և Ուկրաինայի դեսպանության քաղաքական հարցերով խորհրդական Ռոման Իգոր Սվյատոսլավովիչը: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին' նախարարը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի տնտեսական հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, և այդ հարաբերությունները պահպանվում են' անկախ Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից: Որպես համագործակցության ուղղություններ' նախարարն առանձնացրել է զբոսաշրջության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները' նշելով, որ հետագայում ևս ակնկալում է սերտ համագործակցություն այս ոլորտներում:

Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, իր հերթին շնորհակալություն հայտնելով նախարարի հետ հանդիպման համար, հայտնել է, որ չնայած Ուկրաինայում առկա քաղաքական իրավիճակին, նոր կառավարությունը փորձում է հնարավորինս արագ վերականգնել աշխատանքները և կատարել կառավարության կառուցվածքային բոլոր փոփոխությունները, ինչը հնարավորություն կընձեռի վերականգնել հարաբերությունները այլ երկրների հետ: Անդրադառնալով Հայաստանի հետ Ուկրաինայի տնտեսական հարաբերություններին' դեսպանը հույս է հայտնել, որ երկու երկր ները համագործակցության եզրեր կգտնեն' անկախ երկրների' տարբեր միություններին միանալու հանգամանքից:

Կողմերը համակարծիք են եղել, որ պետք է առավել արդյունավետ օգտագործել համագործակցության հնարավորությունները. նման հնարավորություն է նաև հոկտեմբերին նախատեսված հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել է նաև ավիացիայի ոլորտում հնարավոր համագործակցության հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայկական կողմը կներկայացնի համագործակցության փաթեթը, որից հետո ուկրաինական կողմը հանդես կգա առաջարկներով:

 

***

 

Կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր. ՀՀ ՊՆ

 

Անցած գիշեր և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է:
Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

***

 

Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտները նամակ են ուղարկել Բաքվում իրենց հարազատներին

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում ձերբակալված ադրբեջանցի երկու դիվերսանտներին' Շահբազ Գուլիեւին եւ Դիլհամ Ասկերովին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղե կավար Զառա Ամատունին ասաց, որ հանդիպումը կայացել է օգոստոսի 11-ի երեկոյան եւ ընթացել ըստ կանոնակարգի: Հանդիպման ավարտին Ադրբեջանի քաղաքացիները նամակ են փոխանցել ԿԽՄԿ ներկայացուցչին, որն էլ այն կփոխանցի Բաքվի իր գործընկերներին:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում դիվերսիոն խմբի անդամները կամ ոչնչացվել, կամ գերերվարվել են: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Ավել ի ուշ ԼՂՀ իրավապահ մարմինների իրականացրած նախաքննության արդյունքում պարզվել է, որ քարվաճառցի 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանին սպանել են Քարվաճառ թափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ հայտարարել է, որ ադրբեջանցի դիվերսանտները պետք է պատժվեն համաձայն ԼՂՀ օրենքների և միջազգային նորմերի:

 

 

***

 

 

Պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում Հայրենիքը պաշտպանելու համար. Սեյրան Օհանյանը շնորհավորել է երիտասարդներին

 

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի երիտասարդներ,

Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է:

Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ամեն վայրկյան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական հենակետերում հակառակորդին դեմ հանդիման կանգնած 18-ից 20 տարեկան զինվորների, պայմանագրային զինծառայողների ու երիտասարդ սպաների վստա՛հ շնչառությունը, տեսնելով նրանց երիտասարդ, բայց խուճապի նշույլ իսկ չկրող համարձակ դեմքերը, մտովի հիշելով նրանցից առաջ այդ խրամատներում կանգնած մարտիկներին, և բոլորիդ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում ձեզ' Հայրենի ք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու, Հայաստան ու Արցախ բառերը լսելիս' մեր սերնդի պես ամեն զոհողության պատրաստ լինելու համար:

Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից' թիկունք են կանգնում ձեզ:

Ձեր ավյունն ու եռանդը, Ձեր նվիրվածությունը ազգային ու համամարդկային արժեքներին, և միաժամանակ նոր, հաճախ առաջին հայացքից առավել քան համարձակ թվացող գաղափարներն են, որ կամրջում են հայությանը' ստեղծելով այն հիմքը, որի վրա է խարսխվելու Հայկական համաժողովրդական բանակը ու դիմագրավելու է հայությանը սպառնացող ամենատարբեր նենգ վտանգներին:

Անկախ սերունդներից, մենք նույն ուղին ենք ընտրել, ու վստահ եմ, որ ոչ մի գայթակղություն կամ փորձություն որևէ մեկիս չի շեղելու այդ դժվարին, բայց ճակատագրով մե՛զ վերապահված ճանապարհից»:

 

 

***

 

Ադրբեջանական կողմի գնդակոծության պատճառով առանց կացարան մնացած այգեպարցիներն ստացել են բնակարաններ

 

Ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետևանքով տներից զրկված Տավուշի մարզի Այգեպար գյուղի երկու ընտանիքներն ստացել են բնակարաններ: Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ խնդիրը լուծվել է մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

«Երկու բնակարանատերերն էլ ապահոված են բնակարանով: Բնակարանները երեք սենյականոց են՝ համապատասխան գույքով: Բնարակարանները գտնվում են հենց իրենց բնակավայրում: Նույնիսկ մի ընտանիք կունենա սեփական ավտոտնակ»,-նշեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ընդգծելով, որ երկու այրած տների բնակիչներին օգնելու հարցը Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից մեկն էր:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայություն օգոստոսի 10-ին' ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել էին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն: Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են:

Հրդեհը բռնկվել է ադրբեջանական զինուժի կողմից այրող փամփուշտներով հայկական բնակավայրերը կրակի տակ պահելու հետեւանքով: Իսկ հրշեջ մեքենան չի կարողացել մոտենալ, քանի որ ճանապարհը եւս անընդհատ կրակի տակ է եղել: ՀՀ զինված ուժերի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն հակառակորդի դիրքերի ուղղությամբ, կրակը դադարեցվել է:

 

***

 

Ֆինանսների նախարարության ՕՀՎ-ն խախտումներ է արձանագրել «Ալեքս Գրիգ» ՍՊԸ- ում

 

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաև տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ-ի պահեստ:

Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500կգ հումք: Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500կգ, որից 3000կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ:

Մեկ այլ դեպքով էլ' օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումներով, Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 1 հասցեում զննման է ենթարկվել անհատ ձեռնարկատեր Սարգիս Աղումյանին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում, առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, հայտնաբերվել է վաճառքի ենթակա ավելի քան 1 միլիոն դրամ արժողությամբ մսամթերք:

Երկու դեպքով էլ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ' պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:

 

***

 

Ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները մեկ շաբաթյա դեգերումներից հետո գյուղ են վերադարձել սպիտակ դրոշով

 

Մեր հակառակորդի պարտված հոգեբանության եւ ամենափոքր վտանգի ժամանակ հայրենի հողը լքելու որոշմանն ականատեսն են եղել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները: Բերքաբերը, որ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ գյուղերից մեկն է, ընդամենը 800 մետր հեռավորության վրա է հարեւան ադրբեջանական Մեզեմ գյուղից: Երկու գյուղերի բնակիչները կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում դիմացի բն ակավայրում:
Մեկ շաբաթ առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ ուժեղ էր ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները զանգվածաբար լքել են իրենց բնակավայրերը: Գյուղում հասարակական գործունեություն իրականացնող «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիները պատմել են, որ օրեր շարունակ դաշտերում չեն տեսել հարեւան գյուղի հովիվներին: Մի քանի օր անց գյուղացիներն ականատես են եղել, թե ինչպես են մեզեմցիները զանգվածաբար լքում իրենց բնակավայրերը' իրենց հետ վերցնելով միայն առաջին անհրաժեշտու թյան իրեր: «Սահմանին լարվածության հետեւանքով նրանք խուճապի էին մատնվել եւ լքում էին իրենց բնակավայրերը: Անգամ համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես էին մեզեմցիները լացում ու խուճապահար փախչում' թողնելով իրենց բնակավայրը, իրենց տունը»,-պատմում է Ջորջ Տաբակյանը' հավելելով, որ իրականում հայկական կողմը պատասխանում էր հակառակորդի կրակոցներին եւ կրակում բացառապես ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Բնակավայրերի ուղղությամբ կրակոց չկար, նրանց բնակարանները չէին տուժել, պարզապես նրանք լսել էին կրակոցների ձայնը»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Վերջին երեք օրվա ընթացքում, երբ սահմանին իրավիճակը համեմատաբար հանգստացել է եւ կրակոցների թիվը նվազել է, մեզեմցիները հիշել են իրենց գյուղն ու ետ վերադարձել: «Գյուղ մտնող առաջին ընտանիքները ձեռքներին սպիտակ դրոշ էին պահել: Հետո նրանք այդ դրոշը տեղադրեցին գյուղում մի բարձր հատվածի վրա, որ Բերքաբերից նկատելի լիներ եւ այդպիսով ազդարարեցին, որ պարտված են եւ խնդրում են իրենց վրա չկրակել»,- ասաց Տաբակյանը' հավելելով, որ սահմանային լարվածության ժամանակ ինքը եղել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում:

«Երբ Երեւանում որոշ լրատվամիջոցներ գրում էին, որ սահմանամերձ գյուղերում մարդիկ վախեցած են, խուճապի մատնված, մենք գյուղում բնակիչների հետ մեղր էինք քամում ու մարդկանց անգամ մտքի ծայրով չէր անցնում, որ կարելի է լքել հայրենի գյուղը»,- ասում է Ջորջ Տաբակյանը' հավելելով, որ այժմ էլ գյուղում շարունակվում են հողագործական աշխատանքներն ու մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով: Նրա խոսքերով, թե Բերքաբերում, թե մնացած գյուղերում բնակիչներին անհանգստացնում են կրակոցներն ու սահմանային լարվածությունը, սակայն գյուղը լքելու ցանկություն որեւէ մեկի մոտ չի առաջանում:

 

 

***

 

Վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկան և դիմել փախուստի

 

Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 11-ին' ժամը 09.15-ին, վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և թողնելով նրան անօգնական վիճակում' հեռացել է:

Կատարվում է քննություն: